ՌԴ քաղաքացին Երևանում մետրոյի գետնանցման վերնամասից ընկել և հիվանդանոցում մահացել է

Օգոստոսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Գարեգին Նժդեհի հրապարակից «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի տղամարդու։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 57-ամյա Անդրել Բ-ն է, ով մի քանի ժամ հետո վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։
Շենգավիթի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում տղամարդը գտնվել է Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի գետնանցման վերնամասում, որտեղից մոտ 10 մ բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել։

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
10909:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
323Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
335Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
544Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
371Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
468Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
185Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
33308.11.2026, 21:00