Հայաստանն ու Հնդկաստանը հուշագիր են ստորագրել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանն օգոստոսի 17-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները պաշտպանական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում՝ կարևորելով գիտական հետազոտությունների, զարգացման և նորարարության ուղղությունները։ Ընդգծվել է ինստիտուցիոնալ կապերի ամրապնդման և հայկական ընկերությունների հետ գործընկերության զարգացման կարևորությունը։
Հանդիպման շրջանակում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև «Պաշտպանական արդյունաբերության ոլորտում հետազոտության, զարգացման, նորարարության և համատեղ արտադրության համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը։
Փաստաթղթով կողմերն ամրագրել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում փոխշահավետ համագործակցության խորացման ուղղությունները՝ ներառյալ համատեղ գիտահետազոտական, նախագծային և նորարարական ծրագրերի իրականացումը, պաշտպանական տեխնոլոգիաների ստարտափների և ինկուբատորների զարգացումը, ինչպես նաև ոլորտի մասնագետների կարողությունների և փորձի փոխանակման ծրագրերը։
Հուշագիրը ստորագրել են ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արամ Ջիվանյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը։
Կողմերը պայմանավորվել են հետագա քայլերի շուրջ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրագործումն ապահովելու նպատակով։

Հայաստանն ու Հնդկաստանը հուշագիր են ստորագրել
39Երեկ, 23:48
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Հայաստան
72Երեկ, 22:24
«Մելիքսեթ Պողոսյանն ու Ռազմիկ Պետրոսյանը ավարտեցին իրենց պաշտոնավարումը»․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
118Երեկ, 17:24
Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ ռազմական ոստիկանության պետ
111Երեկ, 15:00
ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից հօգուտ ՀՀ կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, 194 միլիոն դրամ
144Երեկ, 10:36
Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը
30116.08.2026, 18:00
«Անմեղ թվացող խաղերում թաքնված են բազմաթիվ ռիսկեր»․ ՆԳՆ
48215.08.2026, 12:42
Դադարեցվել է Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքը՝ Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ
64414.08.2026, 15:24