Քենիայում ուղղաթիռ է կործանվել. զոհերի թվում են ԱՄՆ-ի քաղաքացիներ

ԱՄՆ-ի հինգ քաղաքացի զոհվել է Քենիայի կենտրոնում զբոսաշրջային ուղղաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտին։
Քենիայում ԱՄՆ դեսպանատունը կապ է հաստատում տեղական իշխանությունների հետ և հյուպատոսական օգնություն է տրամադրում զոհվածների ընտանիքներին։ Պետդեպարտամենտը ցավակցություն է հայտնել նրանց ընտանիքներին և սիրելիներին։
Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 19-ի առավոտյան Սամբուրու շրջանում գտնվող Օլոլոկվե լեռան մոտ։ Ուղղաթիռում եղել է յոթ մարդ՝ օդաչուն և վեց օտարերկրյա զբոսաշրջիկ։ Բոլորը մահացել են։
Օդաչուն Քենիայի քաղաքացի էր։ Հաստատվել է, որ հինգ ուղևորների քաղաքացիությունը ԱՄՆ-ի է, իսկ վեցերորդ զբոսաշրջիկի ինքնությունը դեռևս պարզվում է։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարական ծառայությունները։ Ուղղաթիռի վթարի պատճառը դեռևս անհայտ է։
Քննությունը ղեկավարում է Քենիայի ավիավթարների հետաքննության վարչությունը։
Ուղղաթիռը պատկանում էր Lady Lori Kenya ընկերությանը և չարթերային չվերթ էր իրականացնում Սույյան արգելոցից դեպի Օլոլոկվե լեռան շրջանը։ Ընկերությունը հաստատել է աղետի փաստը և հայտարարել, որ պատահարի քննության հարցում համագործակցում է իշխանությունների հետ։
Որոնողափրկարարական աշխատանքները բարդացած են դժվարանցանելի տեղանքի և անկման վայրում բռնկված հրդեհի պատճառով։ Քենիական Կարմիր խաչը Իսիոլո քաղաքից լրացուցիչ խումբ է ուղարկել՝ գործողությանը մասնակցելու համար։
Զոհվածների թվում է Telemundo-ին պատկանող Ֆլորիդայի մի քանի հեռուստաալիքների 55-ամյա նախագահ և գլխավոր տնօրեն Խոսե Սուարեսը։ Նրա մահվան մասին տեղեկությունը հաստատել է NBCUniversal News Group-ի նախագահ Սեսար Կոնդեն։
Սուարեսը շուրջ 20 տարի աշխատել է NBCUniversal-ի կառույցներում, այդ թվում՝ ղեկավարել է Սան Անտոնիոյում, Սակրամենտոյում, Ֆրեզնոյում, Սոլթ Լեյք Սիթիում և Լաս Վեգասում գտնվող հեռուստաալիքները։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
202Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
216Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
375Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
265Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
349Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
155Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
30408.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
28608.11.2026, 20:00