«Վարչության պետի մասնակցությամբ քննիչները ծեծել են ոստիկանին»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Երեկ ուշ գիշեր Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության շենքի դիմաց գերլարված իրավիճակ է եղել։
Մեզ փոխանցված տեղեկություններով՝ վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ քննիչները դաժան ծեծի են ենթարկել համայնքային ոստիկանի։ Դեպքից հետո նրա համար շտապօգնություն է կանչվել։
Ծեծվածի հարազատները պատմել են, որ քննիչները «վրեժ» են լուծել ոստիկանից։ Մեկ օր առաջ նրա, քննիչների և մի քաղաքացու միջև վեճ է տեղի ունեցել, որը, փաստորեն, բարձր մակարդակով շարունակություն է ստացել Քննչականում:
Դեպքի մասին իմանալուց հետո ոստիկանի հարազատները հավաքվել են վարչության շենքի դիմաց, սակայն նրանց ներս չեն թողել։
Տուժողի փաստաբանը «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, նաև հայտնել, որ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել:
ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը մեր զանգերին չի պատասխանում:
ՆԳՆ-ի փորձեցինք մանրամասներ ստանալ, ասացին՝ գրավոր հարցում արեք, նույն պատասխանը տվեցին նաև Դատախազությունից»։

Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
12520:48
Էր Ռիադի միջազգային օդանավակայանի տերմինալներից մեկն ավիահարվածի է ենթարկվել
9819:42
«Գազել»-ը բախվել է ծառին․ վարորդը մահացել է
8418:24
Թուրքիայում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ 26-ը (տեսանյութ)
13815:36
Եմեն մեկնելու ճանապարհին ավելի քան 100 միգրանտ է խեղդվել
13815:08
Էր-Ռիադի օդանավակայանի վրա հրթիռային հարձակման հետևանքով 309 մարդ վիրավորվել է, 12-ը՝ զոհվել (տեսանյութ)
11112:00
«Վնասազերծվել է զինված անձ». ՆԳՆ ոստիկանություն
10111:42
Կրակոցներ՝ Երևանում. կան վիրավորներ
10809:30