Ստեփանավանում այրվել է վագոն-տնակ․ կա զոհ

305
Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ., 10:42
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայատնում է. «Օգոստոսի 22-ին՝ ժամը 22։48-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում այրվում է բնակելի տնակ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան փողոցում գտնվող վագոն-տնակում․ ներսում քաղաքացի կա։
Փրկարարները վագոն-տնակից դուրս են բերել քաղաքացուն և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինիս աշխատակիցներն արձանագրել են քաղաքացու մահը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։22-ին, մարվել՝ օգոստոսի 23-ին՝ ժամը 00։02-ին։ Այրվել է վագոն-տնակի մոտ 15 քմ հատվածը»։
Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
10209:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
317Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
329Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
535Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
367Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
463Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
183Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
33108.11.2026, 21:00