Գիտնականները բացահայտել են Չինաստանի 2000-ամյա ժայռապատկերների սահմռկեցուցիչ գաղտնիքը

Միջազգային հետազոտական խումբը պարզել է Չինաստանի հարավում գտնվող Ցզոցզյան Հուաշան հնագիտական համալիրի ավելի քան երկու հազար տարվա պատմություն ունեցող ժայռապատկերների արտասովոր կայունության պատճառը։ Պարզվել է, որ հնագույն վարպետներն օգտագործել են բիոմիներալացման բարդ տեխնոլոգիա՝ ներկանյութի մեջ ավելացնելով մարդկանց և կենդանիների արյուն։
Հուաշանի ժայռային արվեստը ավելի քան 80 վայր է ընդգրկում, որոնցից 38 լավագույնները 2016 թվականից ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Լոյուե ժողովրդի կողմից մ.թ.ա. մոտ V դարից մինչև մ.թ. II դարը ստեղծված նկարներում պատկերված են մարդիկ, կենդանիներ, նավակներ և բրոնզե թմբուկներ։ Հուաշան լեռան գլխավոր պաննոն՝ մոտ 8000 քառակուսի մետր մակերեսով, պարունակում է մոտ 1900 պատկեր, ինչը այն դարձնում է աշխարհում ամենամեծերից մեկը։
Արտաքին բաց կրաքարային ժայռերի վրա արված որմնանկարների կտորների սպեկտրոսկոպիկ և սպիտակուցային վերլուծությունը ցույց է տվել, որ նկարիչները ստեղծել են բազմաշերտ կոմպոզիտային ծածկույթ։ Ներկի հիմքը եղել է հանգած կրի, ֆոսֆատներով հարուստ նյութերի և արյան խառնուրդը, որի վրա քսվել է հեմատիտ պարունակող կարմիր կավը։ Արյան սպիտակուցները նպաստել են կալցիումի կարբոնատի բյուրեղացմանը՝ ներկանյութն ամուր ամրացնելով ժայռին, ինչի շնորհիվ լաբորատոր պայմաններում նմուշն անջատելու համար գիտնականներին անհրաժեշտ է եղել էլեկտրական հորատիչ կիրառել։
Նմուշներում հայտնաբերվել են ինչպես խոշոր եղջերավոր անասունների, այնպես էլ մարդկային սպիտակուցներ, մասնավորապես՝ հղիության և ծննդաբերության հետ կապված յուրահատուկ պրոտեիններ։ Հետազոտողները ենթադրում են, որ նկարիչները կարող էին օգտագործել ծննդկան կանանց արյունը, ինչը համահունչ է լոյուէ ցեղի մայրագծային հասարակարգի վերաբերյալ պատմական տվյալներին։ Այսպիսով, արյունը կատարել է կրկնակի դեր. տեխնիկական առումով ծառայել է՝ որպես բյուրեղացման արագացուցիչ, իսկ ծիսական առումով՝ խորհրդանշել պտղաբերությունն ու կյանքի շարունակականությունը։

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
46529.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
58828.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
246124.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
84223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
86023.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
334620.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
237319.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
105118.09.2026, 23:42