«Միայն Ուկրաինան պետք է որոշի արդար խաղաղության պայմանները»․ Անտոնիու Կոշտա

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի կարծիքով՝ միայն Ուկրաինան պետք է որոշի արդար և կայուն խաղաղության պայմանները։
«Եվրոմիությունը չի կարող չեզոք մնալ, երբ խախտվում է միջազգային իրավունքը։ Մենք չեզոք չենք, մենք Ուկրաինայի կողմնակիցներն ենք։ Մենք աջակցում ենք Ուկրաինայում խաղաղության հասնելուն ուղղված բոլոր լուրջ նախաձեռնություններին, սակայն, ի վերջո, հենց Ուկրաինան, և միայն Ուկրաինան պետք է որոշի համապարփակ, արդար և կայուն խաղաղության պայմանները», - Ուկրաինայի Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ հայտարարել է Կոշտան։
Նրա խոսքով՝ այդ խաղաղությունը պետք է ամրագրի Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև երաշխավորի Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգությունն ու ինքնապաշտպանվելու կարողությունը։
Կոշտան նշել է, որ Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի առաջին իսկ օրվանից եվրոպական համերաշխությունը մնում է ամուր և անսասան։
«Մենք միշտ ձեր կողքին ենք եղել՝ ցուցաբերելով քաղաքական, ֆինանսական, հումանիտար, ռազմական և դիվանագիտական աջակցություն, ինչպես նաև համատեղ ձևավորելով «կամավորների կոալիցիան», որը այս սարսափելի պատերազմի ավարտից հետո ձեզ կտրամադրի անվտանգության հուսալի երաշխիքներ, որպեսզի այն այլևս երբեք չկրկնվի», - նշել է Կոշտան։

«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
2421:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
7420:06
«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
9418:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
9617:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
10217:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
10117:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
8116:54
«Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան»․ Իվետա Տոնոյան
8016:48