«Գուցե հենց սա է կորցրած հայրենիքի ամենացավոտ իրականությունը». Ջիվան Ավետիսյան

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ի՞նչ զարմանալի բան է կյանքը…
«Վերածնվածը» ֆիլմի հերոսը գնում է իր արմատների հետևից՝ Արցախ, Գանձասար։ Նա մեկնում է՝ գտնելու իր արմատները և հասկանալու՝ ով է ինքը։
«Ո՞վ եմ ես» հարցի պատասխանը նա պիտի գտնի հենց այնտեղ։
Իսկ մենք՝ ֆիլմը նկարահանելիս, նույն հարցի առաջ էինք կանգնել․ որտե՞ղ գտնենք Գանձասարը։ Ո՞ր եկեղեցին կարող է փոխարինել Գանձասարին էկրանին։
2023 թվականին «Վերածնվածը» նկարահանելն իսկապես ծանր էր։ Մենք փնտրում էինք Գանձասարը, փնտրում էինք Ստեփանակերտը, փնտրում էինք Արցախի այն վայրերը, որոնք այլևս չէինք կարող գնալ… բլոկադա էր…
Գուցե հենց սա է կորցրած հայրենիքի ամենացավոտ իրականությունը․ երբ այլևս չես կարող հասնել իրական վայրին, սկսում ես փնտրել դրա հետքը։
Մենք էլ փնտրում էինք։
Եվ գտանք Մակարավանքը։ Նկարեցինք այնտեղ, և զարմանալիորեն թե՛ վանքը, թե՛ դեպի այն տանող անտառապատ ճանապարհը մեզ հիշեցրին Գանձասարը։
Մեր հերոսը փնտրում էր իր տունը։
Մենք նույնպես։
Փառք Աստծո, որ մենք Մակարավանք ունենք։
Հաջորդ ֆիլմը՝ Գանձասարում»:

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը
24425.10.2026, 18:54
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
32925.10.2026, 00:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
33324.10.2026, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
37524.10.2026, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
25324.10.2026, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
119323.10.2026, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
39522.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
164822.10.2026, 00:43