Հեգսեթը չի բացառում Իրանի դեմ հարվածները վերսկսելու հնարավորությունը

ԱՄՆ-ն չի բացառում Իրանի դեմ հարվածները վերսկսելու հնարավորությունը, սակայն ելնում է այն հանգամանքից, որ այժմ Թեհրանին «ամենից շատ» վնասում է տնտեսական ճնշումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։
Վիսկոնսին նահանգի Օշքոշ քաղաքում լրագրողների հետ զրույցում նա բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք պետք է իրավիճակը հասկանալ այնպես, որ ամերիկյան հարվածները Իրանին այժմ «դադարեցված են»։ «Ո՛չ։ Եթե մեզ անհրաժեշտ լինեն կինետիկ հարվածներ, մենք դրանք կհասցնենք։ Եթե Իրանն այնքան անխոհեմ գտնվի, որ գերագնահատի իր հնարավորությունները կամ առճակատման մեջ մտնի ԱՄՆ զինված ուժերի հետ, ապա մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է»,- ասել է Փենթագոնի ղեկավարը։
«Սակայն մենք գիտենք, որ այժմ նրանց ամենից շատ վնասում է տնտեսական ճնշումը։ Թեև մենք ոչ մի կերպ չենք հրաժարվում Հորմուզի նեղուցում կամ Իրանի շրջակայքում որևէ վայրի ուղղությամբ հարվածներ հասցնելու հնարավորությունից»,- հավելել է Հեգսեթը։ Նրա կարծիքով՝ Իրանի ունեցած «միակ ընտրությունը» միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելն է, ինչը պահանջում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
2421:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
7420:06
«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
9418:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
9617:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
10217:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
10117:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
8116:54
«Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան»․ Իվետա Տոնոյան
8016:48