Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հաղորդել էինք, որ երկուշաբթի օրը Սիսիանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել։ Ըստ նախնական տեղեկությունների, նա ինքնասպանություն է գործել։
Մեր աղբյուրները փոխանցել էին, որ պայմանագրային զինծառայողն ավագ լեյտենանտ էր, ամուսնացած էր, երեք երեխա ուներ, սպասում էր չորրորդի լույս աշխարհ գալուն։ Գրել էինք, որ զինծառայողը փորձել է մասնակցել բանակում ընթացող ատեստավորմանը, սակայն ատեստավորումը չի հաղթահարել: Տեղեկացանք, որ Սիսիանում զինվորականների ատեստավորումը տեղի է ունեցել հենց նույն օրը՝ ամսի 24-ին, որից մի քանի ժամ անց զինվորականն ինքնասպան է եղել:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ բանակում ատեստավորումը տեղի է ունենում մի քանի ամիսը մեկ: Նախորդը տեղի է ունեցել հունիսի 7-ի ընտրություններից առաջ, հաջորդը՝ օգոստոսի 24-ին: Ուշագրավ է, որ ընտրություններից առաջ ատեստավորման շեմը հաղթահարել է զինվորականների 60 տոկոսից ավելին, այս անգամ՝ դրա ուղիղ կեսը՝ մոտ 30-40 տոկոսը: Այսինքն, անգամ ատեստավորմամբ են փորձել կաշառել զինվորականությանը և նրանց քվեները ստանալ»:

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
10209:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
317Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
329Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
535Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
367Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
463Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
183Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
33108.11.2026, 21:00