Ուկրաինան կրկին հարվածել է Wildberries-ի պահեստին և ՌԴ նավթավերամշակման գործարաններից մեկին

Գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքի ուղղությամբ, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Եվգենի Պերվիշովը։ «Հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ կենտրոնում։ Հրդեհի տարածքը կազմում է ավելի քան 100 հազար քառակուսի մետր»,- գրել է Պերվիշովը՝ թելեգրամյան իր ալիքում։
Նրա տվյալներով՝ պահեստի աշխատակիցներին օպերատիվ կերպով տարհանել են, սակայն աշխատակիցներից մեկը պայթյունի հարվածային ալիքի հետևանքով ուղեղի ցնցում է ստացել։ Պահեստը հարձակման էր ենթարկվել նաև հուլիսի 18-ին։ Այն ժամանակ յոթ մարդ զոհվել էր, ևս 25-ը՝ վիրավորվել։
Գիշերը հարվածի տակ է հայտնվել նաև Նիժնի Նովգորոդի մարզում գտնվող «Նիժեգորոդնեֆտեօրգսինթեզ» նավթավերամշակման գործարանը, գրում է Astra-ն՝ հղում կատարելով ականատեսների տեսանյութերին։ Սա «Լուկօյլ»-ի խոշորագույն գործարանն է՝ Ռուսաստանում հզորությամբ զբաղեցնելով 4-րդ, իսկ բենզինի արտադրությամբ՝ 2-րդ տեղը։

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
10209:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
317Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
329Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
535Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
367Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
463Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
183Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
33108.11.2026, 21:00