«ԱՄՆ-ն կասեցրել է ներգաղթային վիզաների դիմումների ընդունումը»․ #FT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կասեցրել է ներգաղթային վիզաների դիմումների մշակումը՝ հյուպատոսական աշխատակիցներին վերապատրաստելու համար, որպեսզի նրանք կարողանան պարզել պետական հնարավոր օգնության կարիք ունեցող դիմորդներին, հաղորդում է Financial Times-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Գերատեսչությունը սկսել է «վերապատրաստման գլոբալ ծրագիր», որպեսզի աշխատակիցները կարողանան «յուրաքանչյուր դիմորդին գնահատել համակողմանի և հետևողականորեն», հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
FT-ի տեղեկություններով՝ ներգաղթային վիզաների դիմորդները, որոնց համար ԱՄՆ դեսպանատներում և հյուպատոսություններում հարցազրույցներ էին նշանակված, էլեկտրոնային նամակներ են ստացել՝ հանդիպումները հետաձգելու մասին։ Նրանց նաև հայտնել են, որ հարցազրույցների նոր ամսաթվերի մասին կտեղեկացնեն ավելի ուշ։
Պետդեպարտամենտը չի հայտնել, թե երբ կվերսկսվեն ներգաղթային վիզաների հարցազրույցները։

«Ի պատասխան Փաշինյանի՝ Թուրքիա կատարած բազմաթիվ այցերի՝ Էրդողանը ոչ մի անգամ Հայաստան չի այցելել». Էդգար Ղազարյան
3520:30
«Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ»․ Բենիամին Մաթևոսյան
6420:00
Փաշինյանը և Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր (տեսանյութ)
5219:48
«Ակնկալում եմ, որ ընդդիմադիր պատգամավորներն արժանի պատասխան կտան Արսենին պիտակավորելու փորձ անողին»․ Արթուր Սուքոյան
7818:30
«Քննարկվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ընթացքը և առկա մարտահրավերները»․ ՊԵԿ
7518:06
Արգենտինայի ռազմածովային և ռազմաօդային ուժերն Իրանի կողմից ճանաչվել են որպես ահաբեկչական կազմակերպություններ
17717:55
«Քաղաքականության ամենամեծ ճգնաժամը քաղաքական բարոյականության անկումն է»․ Մհեր Մելքոնյան
8317:06
«Երկու ընդդիմադիր գործիչ, երկու ողբերգական մահ»․ Մեսրոպ Եսայան
8516:48