Երկտող թողած տղամարդու մարմինը հայտնաբերվել է Սևանա լճում` պարանոցին քար կապած

410
Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2026 թ., 22:54
Այսօր՝ օգոստոսի 26-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի բնակիչը տանից դուրս է եկել և թողել է երկտող, որ ինքը գնում է ինքնասպան լինելու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոնողական աշխատանքների արդյունքում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին գտնվող հանրային առաջին լողափում՝ ափից մոտ 60 մետր դեպի Սևանա լիճ, հայտնաբերել են այդ քաղաքացուն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրավապահները մահացածի տանը հայտնաբերել են նամակ, իսկ երբ ջրասուզակ Վ․ Մելքոնյանը նրա մարմինը դուրս է բերել ափ, պարանոցին հայտնաբերվել է կապած քար։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
9909:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
313Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
325Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
529Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
364Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
459Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
182Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
33008.11.2026, 21:00