ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել առաջ չընկնել իրադարձություններից՝ կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հարցում

Երևանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու հարցում պետք չէ շտապել և առաջ ընկնել իրադարձություններից, քանի որ կա երկրի ղեկավարության կարծիքը, և կա հայ ժողովրդի կարծիքը։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ որոշում կարելի է ակնկալել Հայաստանի անդամակցության հարցով Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերյան նիստից՝ գլխավոր քարտուղարը նշել է, որ կազմակերպությունից «հեռացնելու կամ չհեռացնելու» որոշումները կայացնում են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները։ «Մենք՝ որպես քարտուղարություն, չենք կարող որոշում կայացնել այս կամ այն կողմի փոխարեն, ուստի ամեն ինչ դեռ առջևում է։ Արդյո՞ք այս հարցը լրջորեն կքննարկվի այս տարվա նոյեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱԽ հերթական նիստում՝ նույնպես հարց է, դա որոշում են հենց պետությունների ղեկավարները։ Եկեք չշտապեցնենք [իրադարձությունները]»,- նշել է նա։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մենք լսել ենք։ Ես միշտ ասել եմ, որ այս կամ այն հարցի վերաբերյալ կա ոչ միայն երկրի ղեկավարության կարծիքը, այլ նաև հայ ժողովրդի կարծիքը։ Ուստի եկեք առաջ չընկնենք իրադարձություններից»,- նշել է գործակալության զրուցակիցը։

«ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի դեմ ճնշում են գործադրում համաշխարհային տնտեսության վրա»․ Ղաշղավի
211:36
«Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան ՝ Դատախազության շենքի դիմաց (տեսանյութ)
1611:30
Տաթևիկ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական
2211:18
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2711:06
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել առաջ չընկնել իրադարձություններից՝ կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հարցում
7111:00
«Եթե Շանհայում նախատեսված լինի Նիկոլ-Պուտին հանդիպումը, կարելի է ենթադրել՝ ինչով է բացատարվում Քոչարյանի կալանավորումը»․ Ռոբերտ Մակարյան
3710:54
«Մարդու փորն ինչքան պիտի ցավի, որ դիտողություն չանի»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4910:48
«Այս դատարանը ստեղծվել է միմիայն Նիկոլի գրպանի դատական վճիռներ կայացնելու համար»․ Նարինե Կիրակոսյան
4510:36