«ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի դեմ ճնշում են գործադրում համաշխարհային տնտեսության վրա»․ Ղաշղավի

ԱՄՆ-ն այնքան շատ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, որ պարզ չէ՝ էլ ինչ կարող են սահմանափակել, РИА Новости-ին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Հասան Ղաշղավին։
«Արդեն ամբողջ աշխարհն է հարց տալիս՝ արդյոք կա՞ դեռ որևէ բան, որի դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցներ չի սահմանել, և էլ ի՞նչ են նրանք նախատեսում սահմանափակել», —ասել է նա։
Պատգամավորը նաև մեկնաբանել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգթոնի կողմից Իրանի առևտրային գործընկերների նկատմամբ երկրորդական պատժամիջոցների անհապաղ կիրառումը կհանգեցներ համաշխարհային ֆինանսական համակարգի փլուզման։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ Միացյալ Նահանգներն իրենք են ընդունել, որ իրենց պատժամիջոցային քաղաքականությունը ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության վրա։ «Բոլորը լսել են ԱՄՆ ֆինանսների նախարարի հակասական հայտարարությունները… Ակնհայտ է, որ այս պատժամիջոցները ճնշում են գործադրում համաշխարհային տնտեսության վրա, և ամերիկացի նախարարը ինքն է դա ընդունում», - նշել է Ղաշղավին։

«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
7718:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
8217:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
9217:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
9117:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
7716:54
«Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան»․ Իվետա Տոնոյան
7716:48
«Երբ Սամվել Կարապետյանը պաշտպանեց Հայ առաքելական եկեղեցին, նրան հանցագործ հռչակեցին»․ Ոսկան Սարգսյան
7816:42
«Հուսիները Սաուդյան Արաբիայից 51 մլրդ դոլար են պահանջել՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմաց»․ #WSJ
21216:19