«Իսլամական երկրներին անհրաժեշտ է միասնություն՝ անվտանգությունն ապահովելու համար». Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել իսլամական պետություններին հասնել պայմանավորվածությունների, որոնք կապահովեն նրանց հավաքական անվտանգությունն ու պաշտպանությունը արտաքին սպառնալիքներից։ «Իսլամական ազգը չի կարողանա անկախության և արժանապատիվ կյանքի հասնել այլ կերպ, քան համագործակցության և համախմբման միջոցով, — Al Mayadeen-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Փեզեշքիանը։ «Ճշմարտության, արդարության և փոխադարձ պատասխանատվության վրա հիմնված միասնությունն այն է, ինչն այժմ ամենից շատ անհրաժեշտ է իսլամական երկրներին»։
Փեզեշքիանը ելույթ է ունեցել Թեհրանում կայացած Իսլամական միասնության 40-րդ միջազգային համաժողովի բացմանը, որը, նրա խոսքով, անցկացվում է բացառիկ պայմաններում։ Իր ելույթում նա նշել է, որ «ոչ մի իսլամական երկիր չպետք է հարթակ դառնա մեկ այլ երկրի դեմ ագրեսիայի համար»։ «Իրանն օգտվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իր դեմ սանձազերծված պատերազմից պաշտպանվելու իր օրինական իրավունքից, սակայն դա չի նշանակում, որ նա թշնամաբար է տրամադրված իր մահմեդական հարևանների նկատմամբ», - նշել է նա։
Փեզեշքիանի խոսքով՝ Իրանն «այժմ խոցելի վիճակում չէ և գիտի, թե ինչպես պաշտպանել իրեն»։

«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
7718:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
8217:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
9217:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
9117:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
7716:54
«Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան»․ Իվետա Տոնոյան
7716:48
«Երբ Սամվել Կարապետյանը պաշտպանեց Հայ առաքելական եկեղեցին, նրան հանցագործ հռչակեցին»․ Ոսկան Սարգսյան
7816:42
«Հուսիները Սաուդյան Արաբիայից 51 մլրդ դոլար են պահանջել՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմաց»․ #WSJ
21216:19