«Հերթական հուշարձան-շենքը «կզացրեցին»»․ Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում պետության կողմից պահպանվող հուշարձանները պատմության, մշակույթի, հնագիտության և ճարտարապետության այն արժեքներն են, որոնք ներառված են պետական ցուցակներում և պաշտպանվում են օրենքով: Կառավարությունում այդ մասին չգիտեն, որովհետև, եթե պետություն գոյություն ունենար իր գործող օրենքներով ու Սահմանադրությամբ, ապա այսպիսի ստահակություն օրը ցերեկով տեղի չէր ունենա: Չկան պետություն՝ չկան օրենքներ»:
Ավելի վաղ խնդրի մասին բարձրաձայնել էր Այգեզարդի «Կորիզ» երիտասարդական կենտրոնի համահիմնադիր Արփինե Խաչատրյանը՝ գրելով հետևյալը. «Արտաշատում ընդամենը երկու պատմական հուշարձան կա, մեկը այս բնակելի տունն էր: Լսել էի, որ շինարարություն է գնում, բայց հավաստիացրել էին, թե ճակատը պահպանվելու է: Երկու օր առաջ պատահական անցնում եմ կողքով ու աչքերիս չեմ ուզում հավատալ, խնդրում եմ տեղից լուսանկար ուղարկել, համեմատում եմ իմ մոտ եղած առաջին լուսանկարի հետ ու ինչ՝ ամբողջ աջ կեսը արդեն քանդել են... Անմիջապես զանգահարում եմ ԿԳՄՍ հուշարձանների բաժին, աշխատակիցը ստուգում է, պարզվում է հուշարձանը ցուցակից հանված չէ, առաջարկում է գրավոր հարցում ուղարկել փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանին: Գիշերը ուղարկել եմ հարցումը...
Գիտեք, իրական ողբերգությունը ոչ այնքան այս քանդվող հուշարձանն է, որքան այն, որ Արփինեն պետք է Այգեզարդից մի օր պատահական գնար Արտաշատ արձանագրեր ու բարձրաձայներ սա. Արտաշատում ծնված, Արտաշատում ապրող մտավորականներ, արվեստագետներ, լրագրողներ, քաղհասարակություն, ընդդիմադիր ավագանի, որտե՞ղ էիք դուք երբ քանդում էին, ո՞նց եք հանդուրժել այս վանդալիզմը... Ինչո՞ւ է ձեզ թվում՝ ես խնդիրներ բարձրայնելու համար քաղաքական հալածանքի չեմ ենթարկվում ու չեմ ենթարկվելու նաև այս գրառման համար, բայց ո՞նց կարելի է այդքան մունջ լինել, ո՞նց»:

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը
24225.10.2026, 18:54
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
32725.10.2026, 00:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
33124.10.2026, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
37324.10.2026, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
25224.10.2026, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
118423.10.2026, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
39422.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
163922.10.2026, 00:43