Երիցվանք վանական համալիրում պեղումներն ավարտվել են

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը հայտնում է․ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը հուլիս-օգոստոս ամիսներին պեղումներ է իրականացրել Սյունիքի մարզի Կապան համայնքում գտնվող Երիցվանք վանական համալիրի Ս․ Ստեփանոս Նախավկա եկեղեցում։
Ըստ ավանդության՝ Երիցվանքը հիմնադրել է Սյունյաց եպիսկոպոս Երիցակը 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին։
Արդյունքներով հաստատվել է այն ենթադրությունը, որ Երիցվանքը հավանաբար 10-11-րդ դարերում շրջապատվել է կրկնակի պարիսպներով և վերածվել անառիկ ամրոցի, իսկ 12-13-րդ դարերում համալիրի հյուսիսային կողմում կառուցվել է կրկնահարկ մատուռ-դամբարանը։
Աշխատանքներն ավարտվել են, սակայն հնագետների ուսումնասիրությունը դեռ շարունակվում է՝ բացահայտելու հայտնաբերված գտածոների պատմությունը:
Պեղումներին զուգահեռ իրականացվում են մեծ եկեղեցու վերականգնման նախագծի պատրաստման աշխատանքերը, իսկ փոքր եկեղեցու վերականգնումը կսկսվի շուտով։
Նախատեսվում է նաև պեղումների երկրորդ փուլը»:

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը
24225.10.2026, 18:54
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
32725.10.2026, 00:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
33124.10.2026, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
37324.10.2026, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
25224.10.2026, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
118423.10.2026, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
39422.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
163922.10.2026, 00:43