«Սիմոնյանի հայտարարությունները համարում ենք սադրիչ»․ Զախարովա

ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք ՌԴ-ում նոր մոբիլիզացիայի հայտարարման դեպքում կփորձեն մեկնել Հայաստան։ Այս մասին օրեր առաջ «Дождь»-ին հայտնել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
Լրագրողը հարցրել էր՝ արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել ռուսաստանցիների, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ մեկնելուց։ «Սահմանին ոչ ոք չի պատրաստվում որևէ մեկին հարցնել, թե ինչու է նա այստեղ եկել։ Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան»։ Այստեղ մենք բոլորին սիրում և հարգում ենք․․․»,- ասել էր Սիմոնյանը։
ТАСС-ը ներկայացնում է Մարիա Զախարովայի արձագանքը․ «Ցավով նշում ենք, որ պաշտոնական Երևանի ներկայացուցիչների կողմից Մոսկվայի հետ երկկողմ համագործակցությունը խաթարող հրապարակային հայտարարություններ անելու միտումը շարունակվում է։ Սիմոնյանի հայտարարությունները համարում ենք սադրիչ։ Ըստ էության, դրանք խրախուսում են Ռուսաստանի քաղաքացիներին հակաօրինական գործողությունների և հայկական ավանդական հյուրընկալությանը տալիս են թունավոր քաղաքական երանգ»։

«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
7718:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
8217:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
9217:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
9117:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
7716:54
«Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան»․ Իվետա Տոնոյան
7716:48
«Երբ Սամվել Կարապետյանը պաշտպանեց Հայ առաքելական եկեղեցին, նրան հանցագործ հռչակեցին»․ Ոսկան Սարգսյան
7816:42
«Հուսիները Սաուդյան Արաբիայից 51 մլրդ դոլար են պահանջել՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմաց»․ #WSJ
21216:19