«Այս դռների կորուստը պետք է դիտարկել որպես հայկական մշակութային ժառանգությանը հասցված վնաս»․ Հովիկ Ավանեսով

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը գրում է․ «Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Հովանու Մայր տաճարի մուտքի դռները բացառիկ մշակութային և գեղարվեստական արժեք էին ներկայացնում։ Ամբողջովին ձեռքի աշխատանքով, բարձր վարպետությամբ ստեղծված այս եզակի ստեղծագործությունները հայկական հոգևոր արվեստի, ազգային մշակութային ինքնության և ժամանակակից հայ արվեստագետի ստեղծագործական մտքի ամենավառ դրսևորումներից էին։ Դրանց հեղինակը հայտնի նկարիչ և քանդակագործ Ռոբերտ Ասկարյանն է, ում ստեղծած դռները Մայր տաճարին հաղորդում էին առանձնահատուկ գեղարվեստական ու մշակութային նշանակություն։
Դռների յուրաքանչյուր հատված, զարդանախշ և քանդակային լուծում ստեղծվել էր մանրակրկիտ և անհատական աշխատանքով։ Դրանք տաճարի սովորական մուտքի դռներ չէին, այլ արվեստի ինքնուրույն և ամբողջական ստեղծագործություններ՝ իրենց մեջ ամփոփելով հայկական քրիստոնեական մշակույթի խորհրդանիշները, ազգային հիշողությունը և դարավոր գեղարվեստական ավանդույթները։ Այդ իսկ պատճառով դրանց կորուստը պետք է դիտարկել որպես հայկական մշակութային ժառանգությանը հասցված անդառնալի վնաս։
Արբանյակային մշտադիտարկման տվյալները վկայում են, որ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Հովանու Մայր տաճարը ամբողջությամբ ոչնչացվել է 2026 թվականի մարտի 3-ից մինչև ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Տաճարի ոչնչացման հետևանքով անդառնալիորեն կորսվեցին նաև նրա անբաժանելի մասը կազմող գեղարվեստական արժեքները, այդ թվում՝ Ռոբերտ Ասկարյանի ստեղծած բացառիկ մուտքի դռները»։

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը
24225.10.2026, 18:54
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
32725.10.2026, 00:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
33124.10.2026, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
37324.10.2026, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
25224.10.2026, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
118423.10.2026, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
39422.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
163922.10.2026, 00:43