«ԻՀՊԿ-ն հարվածել է Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին»․ #Press TV

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածել է Հորդանանում գտնվող երկու ռազմաբազաներում տեղակայված ամերիկյան ուժերին՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Լարաք կղզու վրա իրականացված հարձակման։ Այս մասին հայտնում է Press TV հեռուստաալիքը՝ հղում կատարելով ԻՀՊԿ-ին։
Ավելի վաղ Fars-ը հայտնել էր, որ Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Լարաք կղզում մի քանի պայթյուն է տեղի ունեցել։ Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը, հղում կատարելով ամերիկացի անանուն պաշտոնյայի, հայտնել էր, որ ԱՄՆ-ն, ենթադրաբար, հարվածել է Լարաքում գտնվող իրանական հրթիռային կայաններին։
Ավելի ուշ Press TV-ն հաղորդել էր, որ Իրանը հրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի ուղղությամբ, ինչպես նաև Արևմտյան Ասիայում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաների ուղղությամբ։
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունում (CENTCOM) հայտարարել են, որ Իրանի ուղղությամբ հարվածներ են հասցրել՝ կանխելու համար իրանական ուժերի կողմից Հորմուզի նեղուցի ականապատումը։

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
9909:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
313Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
325Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
529Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
364Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
459Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
182Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
33008.11.2026, 21:00