Գրանդ Կանյոնում ջրհեղեղից հետո 15 մարդ համարվում է անհետ կորած

2090
Երկուշաբթի, 31 օգոստոսի, 2026 թ., 10:24
ԱՄՆ-ի «Գրանդ Կանյոն» ազգային պարկում ջրհեղեղից հետո մոտ 15 մարդ համարվում է անհետ կորած, հայտնում է CBS News-ը։ Հաղորդվում է, որ մեկ մարդ զոհվել է։
Ջրի հոսքը դեպի Կոլորադո գետն է քշել-տարել խոշոր քարեր, մետաղական կոնստրուկցիաներ և աղբ, ինչի հետևանքով զգալի ավերածություններ են տեղի ունեցել։
Ավելի վաղ հայտնի զբոսաշրջային գոտուց տարհանվել էր առնվազն 62 մարդ։ Ազգային պարկի ծառայության տվյալներով՝ Բրայթ Էնջել Քրիքի վրայով անցնող գրեթե բոլոր հետիոտնային կամուրջներն ավերվել են, ինչի հետևանքով հնարավոր չի եղել անցնել ջրի հոսքը։
Հեղեղը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին։ ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայության գնահատմամբ՝ բարձրությունների կտրուկ տարբերությամբ տարածքում կես ժամվա ընթացքում տեղացել է 0,5-ից 1 դյույմ (մոտ 13-25 մմ) տեղումներ։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
202Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
216Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
375Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
265Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
349Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
155Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
30408.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
28608.11.2026, 20:00