Ազատության պողոտայում ավտոմեքենայի սրահում տղամարդու դի է հայտնաբերվել

Օգոստոսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։05-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ազատության պողոտայի 12 շենքի մոտ կայանված «Hyundai»-ի մակնիշի ավտոմեքենայի մեջ դի կա։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում համայնքային ոստիկանները հայտնաբերել են ռուսական համարանիշներով «Hyundai» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել է Շիրակի մարզի բնակիչ, 53-ամյա Արմեն Մ․-ի դին։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
9209:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
308Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
320Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
520Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
361Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
452Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
181Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
32908.11.2026, 21:00