«Պուտինն ասել է, որ եթե Զելենսկին ցանկանում է բանակցություններ, կարող է գալ Մոսկվա». Պեսկով

Ռուսաստանը «ողջունում է ցանկացած երկրի ջանքերը», որը կարող է նպաստել «ուկրաինական ճգնաժամի լուծմանը», հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա հավելել է, որ Թուրքիան այն երկրներից է, որը միշտ պատրաստակամություն է հայտնել նպաստել խաղաղության գործընթացին։
Պեսկովը նաև նշել է, որ ռուս և ուկրաինացի ներկայացուցիչների հանդիպումը՝ ամերիկացի միջնորդների մասնակցությամբ, «անհրաժեշտ է համաձայնագրերի վերջնական կնքման համար, բայց համաձայնագրերն իրենք պետք է պատրաստվեն բարդ բանակցությունների միջոցով»։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում հայտարարել էր իր պատրաստակամության մասին բանակցություններ վարել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ Մոսկվայում, եթե Ուկրաինայի առաջնորդը ցանկանա։
«Նախագահ Պուտինն ասել է, որ եթե Զելենսկին ցանկանում է բանակցություններ, կարող է գալ Մոսկվա։ Բայց եթե խոսքը գագաթնաժողովի մասին է, անհրաժեշտ է վերջնական կնքել որոշակի համաձայնագրեր, և համաձայնագրերն իրենք պետք է պատրաստվեն շատ բարդ բանակցությունների միջոցով», - ասել է Պեսկովը։

«Ձեր խոշորացույցի տակ են այն բոլոր մարդիկ, ովքեր հանկարծ քաղաքական որևէ հայտարարություն են անում». Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
215:42
«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
4415:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
6314:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7614:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
13413:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
8112:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7612:30
ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով
8211:54