«Գիտելիքների բարի արդյունքներով ազնիվ նպաստ բերեք մեր երկրին ու ժողովրդին»․ Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով․ «Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով շնորհավորում ենք կրթօջախների սաներին ու մանկավարժներին, կրթության բոլոր մշակներին և հղում Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը։
Կրթությունը լուսավորում է մարդկային միտքն ու հոգին, կերտում ու ձևավորում անձին՝ արդի ժամանակներին և պահանջներին համահունչ գիտելիքներով ծառայություն բերելու կյանքի առաջընթացին ու բարօրությանը։ Կրթությունը անհատի առջև բացում է աստվածճանաչողության ճանապարհը, միաժամանակ ազգային ու հոգևոր անանց արժեքներով սնում ազգի արժանավոր զավակների, դաստիարակում գիտակից ու պատասխանատու քաղաքացիներ։
Մաղթում ենք ուժ ու կորով կրթության գործի բոլոր նվիրյալներին՝ իրենց պատասխանատու և գովարժան առաքելությամբ սաների սրտերում ամրապնդելու ուսման հանդեպ նախանձախնդրությունը, զորացնելու նրանց ազգասեր ու հայրենանվեր ոգին։ Ձեզ, սիրելի աշակերտներ և ուսանողներ, մաղթում ենք եռանդ ու ջանասիրություն, որպեսզի գիտելիքների բարի արդյունքներով ազնիվ նպաստ բերեք մեր երկրին ու ժողովրդին և ուրախություն պատճառեք ձեր ընտանիքներին: «Իմաստությունը պիտի հաճելի լինի քո ականջին, սիրտդ պիտի հաճույք գտնի գիտության մեջ»,- խրատում է Սուրբ Գիրքը (Առակներ 2.2):
Թող Աստված Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո խաղաղության մեջ պահպանի մեր հայրենիքը և առատապես օրհնի ու զորացյալ պահի աշխարհասփյուռ մեր ժողովրդին այսօր և միշտ. ամեն»:

«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
3610:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
26128.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
27828.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
35427.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
35227.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
28627.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
29027.10.2026, 10:12
Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին
21727.10.2026, 09:36