Նյու Յորքի կենտրոնում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նյու Յորքի կենտրոնում գտնվող Թայմս Սքվերում կինը դանակով վիրավորել է երկու մարդու, որից հետո ոստիկանության աշխատակիցները կրակել և սպանել են նրան։
Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտի տվյալներով՝ Քուինսի 49-ամյա բնակչուհին պայուսակից հանել է երկու խոհանոցային դանակ և հարվածել 68-ամյա տղամարդուն, որը մետրոյից դուրս գալուց հետո կնոջ հետ սպասում էր փողոցն անցնելու հնարավորությանը։ Մի քանի վայրկյան անց նա վիրավորել է նաև 32-ամյա մի կնոջ։ Երկու տուժածներն էլ հոսպիտալացվել են։ Կինը մահացել է, իսկ տղամարդու վիճակը գնահատվում է կայուն։
Միջադեպը տեղի է ունեցել One Times Square շենքի մոտ գտնվող ոստիկանական բաժանմունքի հարևանությամբ։ Associated Press-ը նշում է, որ դա քաղաքի ամենաշատ այցելվող և վերահսկվող վայրերից մեկն է։ Նշվում է, որ ոստիկանները մի քանի րոպե փորձել են համոզել նրան վայր դնել դանակները, ապա կիրառել են էլեկտրաշոկ, որը, սակայն, չի գործել։ Կինը, դանակները թափահարելով, շարժվել է ոստիկանների ուղղությամբ, որից հետո նրանք կրակ են բացել։
Ոստիկանության հանձնակատար Ջեսիկա Թիշը հայտնել է, որ կնոջ մոտ նախկինում արձանագրվել են հոգեկան խանգարման դրվագներ, սակայն նա երբևէ ձերբակալված չի եղել։ Ահաբեկչական շարժառիթի վերաբերյալ որևէ նշան չի հայտնաբերվել։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
202Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
216Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
375Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
265Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
349Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
155Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
30408.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
28608.11.2026, 20:00