Բիշքեկում կայացել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշենք, որ այսօր Բիշքեկում կայանալու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպումը։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը հրապարակել է հանդիպման մանրամասները, գրում է Ermenihaber-ը։
Կողմերը քննարկել են Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։
Էրդողանը նշել է, որ հատկապես էներգետիկայի, ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտներում Թուրքիայի և Ադրբեջանի իրականացրած համագործակցության քայլերի նշանակությունը տարածաշրջանում ստեղծված պայմաններում ավելի լավ է ընկալվում։ Նրա խոսքով՝ «երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքի հիման վրա հարաբերությունների խորացումն ու զարգացումը բոլոր ոլորտներում կնպաստի երկու երկրների շահերին։
Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության հաստատումը «կենարար ուժ» կհաղորդի տարածաշրջանին։

«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
2618:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
6617:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7317:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
7317:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
6916:54
«Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան»․ Իվետա Տոնոյան
6916:48
«Երբ Սամվել Կարապետյանը պաշտպանեց Հայ առաքելական եկեղեցին, նրան հանցագործ հռչակեցին»․ Ոսկան Սարգսյան
7116:42
«Հուսիները Սաուդյան Արաբիայից 51 մլրդ դոլար են պահանջել՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմաց»․ #WSJ
18016:19