«Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում 12 մարդ է զոհվել»․ Զելենսկի

Գիշերը Ուկրաինայի ուղղությամբ ռուսական հարվածների հետևանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ մեկ օտարերկրացի, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա նշել է, որ մի շարք քաղաքներում և համայնքներում գիշերվանից շարունակվում է ռուսական հարձակման հետևանքների վերացման աշխատանքները։ «Հարձակման ընթացքում կիրառվել է մեծ քանակությամբ հարվածային անօդաչու թռչող սարքեր և բալիստիկ հրթիռներ։ Բորիսպոլում վնասվել է հինգհարկանի շենք։ Տարհանվել է 50 մարդ։ Հարվածներ են հասցվել նաև ձեռնարկություններին։ Ընդհանուր առմամբ, քաղաքում զոհվել է չորս մարդ, 13-ը՝ վիրավորվել», - հայտնել է Ուկրաինայի նախագահը։ «Բացի այդ, երեկոյից սկսած՝ շարունակվել են Օդեսայի և տարածաշրջանի ուղղությամբ հարվածները՝ կառավարվող ավիառումբերով և անօդաչու սարքերով։ Հազարավոր ընտանիքներ մնացել են առանց էլեկտրականության։ Այժմ աշխատանքներ են տարվում այն հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ։ Կիևում երկաթուղային դեպոյին հարվածի հետևանքով զոհվել է յոթ մարդ։ Գնդակոծության են ենթարկվել նաև Խերսոնի, Դոնեցկի, Զապորոժիեի, Խարկովի, Չեռնիգովի, Ժիտոմիրի, Սումիի և Դնեպրոպետրովսկի մարզերը»,- հավելել է նա։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
202Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
216Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
375Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
265Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
349Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
155Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
30408.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
28608.11.2026, 20:00