Իրանը հայտնել է ԱՄԷ-ում և Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազաներին հարվածելու մասին

Իրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաներին։ Այս մասին հայտնում է իրանական բանակի մամուլի ծառայությունը։
«Իրանի բանակի տասնյակ անօդաչու թռչող սարքեր հարվածներ են հասցրել ԱՄԷ-ում գտնվող «Ադ-Դաֆրա» և «Ալ-Մինհադ» ռազմաբազաների ռադարային համակարգերին և ամերիկյան զորքերի տեղակայման վայրերին։ Բահրեյնում գտնվող «Շեյխ Իսա» ռազմաբազայի ռադարային օբյեկտները և ամերիկյան բանակի՝ ահաբեկչական ուժերի տեղակայման վայրը կրկին ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարվածների», — ասվում է մամուլի հաղորդագրության մեջ, որի տեքստը հրապարակել է Tasnim-ը։
Բացի այդ, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է Քուվեյթում գտնվող «Ալի աս-Սալեմ» և Հորդանանում գտնվող ավիաբազաներին հասցված հարվածների մասին։
Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր, որ ԱՄՆ-ի ուժերը ավարտել են Իրանի ռազմական օբյեկտների ուղղությամբ հարվածների հերթական շարքը։ Հարձակման թիրախում են եղել հակաօդային պաշտպանության միջոցները, ռադարները և կապի հանգույցները։

Մոտ 130 մարդ անհետ կորել է Ինդոնեզիայի մերձակայքում լաստանավի խորտակման հետևանքով
172Երեկ, 19:12
Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈՒԱԶ»-ը գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ
110Երեկ, 17:54
Հայտնի է մահացածի և վիրավորների ինքնությունը
160Երեկ, 11:00
Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը
178Երեկ, 10:42
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում
136Երեկ, 10:12
«10-15 ոստիկանով ծեծել են». քաղաքացին ահազանգում է Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման մասին (տեսանյութ)
153Երեկ, 09:24
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում
19212.09.2026, 20:48
Արևիկ գյուղի լճերում հայտնաբերվել է անհայտ որոնվող կնոջ մարմինը
24512.09.2026, 11:24