«Հայ-ադրբեջանական սահմանային խնդիրները փորձագիտական գնահատական են պահանջում»․ Պուտին

Հայ-ադրբեջանական սահմանային խնդիրները փորձագիտական գնահատական են պահանջում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, այն նույնպես իր պատմությունն ունի։ Նիկոլ Վովաևիչը [Փաշինյանը՝ Հայաստանի վարչապետը] համարում էր, որ ՀԱՊԿ-ն պետք է պաշտպանի սահմանի որոշակի հատվածներ։ Իսկ ՀԱՊԿ-ի բոլոր անդամներն ասում էին. «Ոչ, որոշակի հատվածներ պաշտպանելը բոլորովին այլ հարց է»։ Չէ՞ որ սահմանի սահմանազատում չկա։ Սահմանի վերաբերյալ որևէ պայմանագիր չկա, չի էլ եղել։ Եվ հիմա էլ չկա։ Ադրբեջանը կարծում է, որ սահմանն անցնում է մեկ այլ հատվածով, մինչդեռ Հայաստանը կարծում է, որ այն անցնում է մեկ այլ հատվածով։ Կան բազմաթիվ հարցեր, որոնք իսկապես փորձագիտական գնահատական են պահանջում», - նշել է պետության ղեկավարը։
Նա նշել է, որ քանի դեռ պայմանագիրը ստորագրված չէ, մնում են հարցեր, թե ՀԱՊԿ-ի շրջանակում ինչպես պետք է կառուցել այդ հարաբերությունները։ Պուտինը նշել է, որ սպասում է Հայաստանի վարչապետին Մոսկվայում, որտեղ մտադիր է բարձրացնել նաև այս թեման։

«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
6318:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
7517:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
8217:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
8417:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
7316:54
«Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան»․ Իվետա Տոնոյան
7316:48
«Երբ Սամվել Կարապետյանը պաշտպանեց Հայ առաքելական եկեղեցին, նրան հանցագործ հռչակեցին»․ Ոսկան Սարգսյան
7416:42
«Հուսիները Սաուդյան Արաբիայից 51 մլրդ դոլար են պահանջել՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմաց»․ #WSJ
19616:19