Դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին

«Փաստինֆոն» գրում է․ «Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը կարող է «խոցելի» լինել իշխանությունների համար։
Շուրջ մեկ տարի է, ինչ նրա հայտարարագրերում ենթադրաբար կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելու վերաբերյալ հարցը քննության առարկա է՝ ինչպես կարգապահական, այնպես էլ՝ քրեական վարույթների շրջանակներում։ Կարգապահական վարույթի քննությունը ԲԴԽ-ում 2025թ․ մայիսից կասեցված է՝ մինչև քրեական վարույթի ավարտը․․․ Տեղեկացանք, որ ԲԴԽ-ում գործի քննությունը դեռևս չի վերաբացվել, ըստ այդմ, գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է, միևնույն ժամանակ, այս ընթացքում չի հաղթահարվել նաև Վահագն Մելիքյանի անձեռնմխելիությունը, համենայն դեպս, ԲԴԽ-ում գլխավոր դատախազությունը Մելիքյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնության վերաբերյալ միջնորդություններ չի ներկայացրել։
Ի դեպ, Վահագն Մելիքյանի անունը միայն այս վարույթով չէ, որ շրջանառվել է։ Դեռ տարիներ առաջ՝ 2020թ․, երբ դատավորին էր մակագրվել Միքայել Մինասյանի խափանման միջոցի հարցի քննարկումը, «Փաստինֆո»-ն ԱԱԾ-ի աղբյուրներից ստացված տեղեկություններով հայտնել էր, որ դատավորին ԱԱԾ էին հրավիրել, ցույց տվել անձնական բնույթի տեսագրություններ և պահանջել կալանավորել Մինասյանին»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

«1921թ-ի օգոստոսի վերջին Զանգեզուրի հայկական հատվածը պաշտոնապես հաստատվեց Խորհրդային Հայաստանի մաս». Թաթուլ Հակոբյան
1901:00
««Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»-ը դարձավ մեյնսթրիմ». Վահե Հովհաննիսյան
3600:42
«Այս մարդիկ հաղթանակից հետո հետ քաշվեցին, թույլ տվեցին, որ ժողովուրդը խժռի իրենց արածը». Արթուր Դանիելյան
5500:18
Զելենսկին հայտարարել է, որ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսները կարող են լինել ՌԴ-ի հետ բանակցությունների վերսկսման ժամանակը
108Երեկ, 23:13
«Դեռ շատ վաղ է խոսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման ժամկետների մասին». Պաուլա Պինյոն
63Երեկ, 22:24
Թրամփը հրապարակել է քարտեզ, որտեղ Կուբան, Կանադան և Մեքսիկան ներկայացված են որպես Միացյալ Նահանգների մաս
108Երեկ, 21:59
Արարատ Միրզոյանն ու Բայբա Բրաժեն ստորագրել են ՀՀ-ի և Լեհաստանի կառավարությունների միջև արձանագրություն
89Երեկ, 20:24
Ուիթքոֆը հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում կայացած բանակցություններից հետո առաջընթաց է գրանցվել
159Երեկ, 18:32