ԱՄՆ-ի ներկայացուցիչները Գորիսում, Մեղրիում և Կապանում մասնակցել են «ԹՐԻՓՓ»-ի շուրջ քննարկումների

ԹՐԻՓՓ Հայաստանը տեղեկացնում է. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչները, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դոկտոր Ջոն Ասքոնասը՝ AECOM ինժեներական ընկերության ներկայացուցիչների հետ միասին, Գորիսում, Մեղրիում և Կապանում մասնակցել են հանդիպումների՝ քննարկելու «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագիրը:
Սյունիքի համայնքների ներկայացուցիչներն անմիջականորեն Հայաստանի և ԱՄՆ-ի պաշտոնյաներից տեղեկացել են Հայաստանում ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքի վերաբերյալ, ուղղել հարցեր, ներկայացրել իրենց տեսակետներն ու քննարկել, թե ինչպես տարածաշրջանային հաղորդակցության ընդլայնումը կարող է նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել Հայաստանի, մասնավորապես Սյունիքի համար՝ միաժամանակ աջակցելով Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Նման երկխոսությունը լինելու է շարունակական՝ Հայաստանում ԹՐԻՓՓ-ի կյանքի կոչմանը զուգահեռ համայնքների տեղեկացվածությունն ու ներգրավվածությունն ապահովելու համար»։

«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
3610:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
26128.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
27828.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
35427.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
35227.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
28627.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
29027.10.2026, 10:12
Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին
21727.10.2026, 09:36