Ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«ՀՀ իշխանությունը ռազմաբազան փորձում էր օգտագործել որպես շանտաժի միջոց, ռուսներն այդ խաղաքարտը վերցրին»․ Արման Աբովյան

«ՀՀ իշխանությունը ռազմաբազան փորձում էր օգտագործել որպես շանտաժի միջոց, ռուսներն այդ խաղաքարտը վերցրին»․ Արման Աբովյան
110
Երեկ, 15:06

«Այս իշխանությունը ռազմաբազան փորձում էր օգտագործել որպես շանտաժի միջոց, այսինքն՝ եթե սա չանեք, ռազմաբազան կհանենք․ ռուսները, ըստ էության, այդ խաղաքարտը Փաշինյանի ձեռքից վերցրին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ խոսելով Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին Պուտինի հայտարությունից։ Անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպմանը՝ ընդդիմադիր գործիչը նշեց․ «Մենք Բիշքեկում ոչ մի բան չստացանք, բացի մի հանգամանքից, որ երկխոսությունն ավարտված չէ։ Եվ կարևոր է ընդգծել, որ երկխոսությունը Մոսկվայում է տեղի ունենալու, ֆորմալ առումով փորձելու են հարաբերությունների ընդհանուր փաթեթը նայել, բայց քանզի այս իշխանությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ կառավարվում է այլ կենտրոններից, ապա որոշողները իրենք չեն»։

«ՀՀ իշխանությունը ռազմաբազան փորձում էր օգտագործել որպես շանտաժի միջոց, ռուսներն այդ խաղաքարտը վերցրին»․ Արման Աբովյան