«Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղբանտարկյալներին, ի դեմս` Գագիկ Ծառուկյանի». Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է․ «Վճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության
քաղաքականությունը, որի հերթական վկայությունն են Գագիկ Ծառուկյանի և այլ ականավոր ընդդիմադիր գործիչների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի,
Անդրանիկ Թևանյանի և բազմաթիվ այլ անձանց նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումն ու ձերբակալությունները։
Բացարձակապես անընդունելի և ամոթալի է ազգի հոգևոր առաջնորդների՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականների նկատմամբ իրականացվող հետապնդումը,
ինչպես նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին միջամտելը։
Իշխանությունների կողմից իրականացվող նմանատիպ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված գործողություններն ուղղված են պետության
տնտեսական և իրավական համակարգի հիմքերի, ինչպես նաև ժողովրդավարական և բարոյական նորմերի գիտակցված խաթարմանը։
Դիմում ենք դատական և իրավապահ համակարգերի ներկայացուցիչներին։ Նույնիսկ ամենամութ ժամանակներում կարելի է և պետք է մնալ լուսավոր մարդ, չգնալ
սեփական խղճի դեմ և պահպանել ձեր բարի անունը։
Գագիկ Ծառուկյանին ճանաչում եմ որպես մեծ հայրենասերի, մարդու, ով իր ուժերով, զրոյից ստեղծել է մի ամբողջ բիզնես կայսրություն, տասնամյակներ շարունակ ներդրումներ է կատարել դրա զարգացման, ինչպես նաև Հայաստանի հեղինակության և վարկանիշի բարձրացման գործում, ապահովել է տասնյակ հազարավոր ընտանիքների աշխատանքով։ Գիտեմ, որ նրան բազմիցս, ընդ որում՝
ամենաբարձր մակարդակով, նախագահների մակարդակով, առաջարկել են բիզնեսով զբաղվել տարբեր երկրներում, այդ թվում՝ Եվրոպայում։ Սակայն Գագիկ Ծառուկյանը
հրաժարվել է այդ առաջարկներից՝ մնալով իր Հայաստանի հայրենասերը։
Ապօրինաբար զրկելով Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժին խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունից՝ Փաշինյանը ոչ միայն իրականացնում է
ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ իր անձնական վրեժխնդրության ծրագրերը, այլև փորձում է թուլացնել հայկական բիզնեսի հենասյուների տնտեսական հզորությունը, մաքրել քաղաքական և գործարար դաշտը՝ հարևան երկրների իր նոր «խաղաղասեր բարեկամների» համար, որոնք չեն թաքցնում Հայաստանի նկատմամբ
իրենց ծրագրերը։ Գագիկ Ծառուկյանի՝ այլ ընդդիմադիր գործիչների հետ միասին ենթարկվելը հետապնդման և ձերբակալվելը չպետք է անտարբեր թողնի որևէ մեկին՝ շարքային քաղաքացուց մինչև խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին։ Ավելին, ես կասեի՝ առաջին հերթին հենց խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, որոնք այսօր
պետք է հստակ և բացահայտ արտահայտեն իրենց դիրքորոշումը և ոչ թե գլուխները թաքցնեն ավազի մեջ։
Գագիկ Ծառուկյանը հզոր մարդ է և առաջնորդ, և նույնիսկ գտնվելով բանտում՝ նա շարունակում է մնալ հոգով ավելի ուժեղ և ազատ, քան իրեն հետապնդողները։
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել իշխանությունների կողմից իրականացվող՝ իրենց վարած ազգային շահերի հանձնման քաղաքականությանը չհամաձայնող գործիչների ահաբեկումն ու հետապնդումը»:

«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
1323:30
«Նիկոլ Փաշինյանը մեղմ ժպիտով հասկացնում է, որ Տիգրանաշենը հանձնվելու է Ադրբեջանին»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
4822:54
ՍԴ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվել․ կանցկացվի նոր ընտրություն
5522:00
«Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևին և Էրդողանին քծնելու ձգտումը անցնում է ողջամտության սահմանները»․ Կարպիս Փաշոյան
5621:48
ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը և «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ
6021:24
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բարոյապես մաշված ու սպառված է»․ Դերենիկ Մալխասյան
7619:24
«Ինձ թույլ չտվեցին մուտք գործել ՌԴ»․ Լուսինե Բադալյան
8718:36
«Մերոնք խնամում են փխրուն խաղաղությունը, Ալիևը ծաղրուծանակի է ենթարկում մեզ»․ Թաթուլ Հակոբյան
8118:12