220 վոլտ սնուցման լարումով ձուկ որսալիս 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է

482
Հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2026 թ., 22:06
Օգոստոսի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։05-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զովաբեր բնակավայրում հոսանքահարման հետևանքով «Հրազդան» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Գուրգեն Վ․-ն է, իսկ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Արսեն Բ․-ն, ով գտնվելիս է եղել վերակենդանացման բաժանմունքում։
Պարզվել է նաև, որ օգոստոսի 30-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, Գուրգեն Վ․-ն և Արսեն Բ․-ն Զովաբեր բնակավայրով անցնող Հրազդան գետից փորձել են 220 վոլտ սնուցման լարումով ձուկ որսալ, ինչի հետևանքով հոսանքահարվել են։

«Նախնական տեղեկություններով՝ զինծառայող է ինքնասպան եղել»․ Լիա Սարգսյան
8213:30
30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայի մեջ, ապա նաև խոտերի մեջ
9210:24
Պանամայում 7.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
133Երեկ, 23:00
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. կա 1 զոհ
152Երեկ, 20:24
Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
297Երեկ, 13:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
304Երեկ, 10:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
58208.10.2026, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
25408.10.2026, 21:00