«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր դարաշրջան է բացում Եվրոպայի համար»․ Դենիս Սամմութ

428
Ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2026 թ., 14:13
Հարավային Կովկասում տեղի ունեցող փոփոխությունները նոր դարաշրջանի սկիզբ են ազդարարում նաև Եվրոպայի համար։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է LINKS Europe հիմնադրամի տնօրեն Դենիս Սամմութը՝ Բաքվում Միջազգային հարաբերությունների և բազմամշակութայնության կենտրոնի ու LINKS Europe հիմնադրամի կազմակերպած կլոր սեղանի ընթացքում։
«Հայաստանի հետ խաղաղության հասնելը գնալով ավելի իրատեսական է դառնում։ Սա նոր դարաշրջան է Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև ամբողջ Հարավային Կովկասի համար։ Սակայն, ես ուզում եմ հատկապես ընդգծել, որ այս փոփոխությունները նաև նոր դարաշրջան են բացում Եվրոպայի համար», - հայտարարել է նա։

«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
5417:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
6317:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
5917:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
6216:54
«Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան»․ Իվետա Տոնոյան
6616:48
«Երբ Սամվել Կարապետյանը պաշտպանեց Հայ առաքելական եկեղեցին, նրան հանցագործ հռչակեցին»․ Ոսկան Սարգսյան
6816:42
«Հուսիները Սաուդյան Արաբիայից 51 մլրդ դոլար են պահանջել՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմաց»․ #WSJ
16216:19
«Նիկոլ Փաշինյանը «քցել» է իրեն ձայն տվողներին և փոխել իր խոսույթը»․ Արմեն Հովասափյան
6916:12