«Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունների սրման դեպքում ՆԱՏՕ-ն չի աջակցի Թուրքիային»․ Զախարովա

ԱՄՆ-ի կողմից լիովին վերահսկվող Հյուսիսատլանտյան դաշինքը Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունների սրման դեպքում չի աջակցի Թուրքիային, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ՆԱՏՕ-ի գործողությունները թելադրվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ ԱՄՆ-ն բազմիցս հայտարարել է, իսկ Թրամփի օրոք, կարծում եմ, դա վերածվել է մոլուցքի, որ ԱՄՆ-ի և Իսրայելի դաշինքի մակարդակը բացարձակ արտասովոր է։ Սակայն խնդիրն այն է, որ սա դաշինքի առանձնահատուկ տեսակ է՝ բառացիորեն երկու երկրների լիակատար միասնություն, հատկապես անվտանգության և միջազգային քաղաքականության ոլորտներում», - ասել է Զախարովան RT-ին տված հարցազրույցում։
Պատասխանելով այն հարցին, թե Իսրայելի հետ հարաբերությունների սրման դեպքում Անկարան կկարողանա՞ հույս դնել դաշինքի աջակցության վրա, Զախարովան նշել է, որ վճռորոշ խոսքը Վաշինգթոնինն է։ «Այս հարցի պատասխանը կտա ԱՄՆ-ն, որը ոչ միայն վճռորոշ ձայն ունի, այլ, այսպես ասած, ղեկավարում է ՆԱՏՕ-ի բոլոր գործերը։ Արդյո՞ք ԱՄՆ-ը թույլ կտա ՆԱՏՕ-ին գործողություններ ձեռնարկել մի երկրի դեմ, որին համարում են ոչ միայն իրենց ամենամոտ դաշնակիցը, այլև ավելին», — եզրափակել է դիվանագետը։

«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
1323:30
«Նիկոլ Փաշինյանը մեղմ ժպիտով հասկացնում է, որ Տիգրանաշենը հանձնվելու է Ադրբեջանին»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
4822:54
ՍԴ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվել․ կանցկացվի նոր ընտրություն
5522:00
«Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևին և Էրդողանին քծնելու ձգտումը անցնում է ողջամտության սահմանները»․ Կարպիս Փաշոյան
5621:48
ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը և «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ
6021:24
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բարոյապես մաշված ու սպառված է»․ Դերենիկ Մալխասյան
7619:24
«Ինձ թույլ չտվեցին մուտք գործել ՌԴ»․ Լուսինե Բադալյան
8718:36
«Մերոնք խնամում են փխրուն խաղաղությունը, Ալիևը ծաղրուծանակի է ենթարկում մեզ»․ Թաթուլ Հակոբյան
8118:12