Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Քարահան Թեփե հնավայրում հայտնաբերվել է շուրջ 11 հազար տարվա վաղեմության եզակի արձան, որը պատկերում է ընձառյուծի մեջքին նստած մարդու։
Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության հաղորդմամբ՝ գտածոն հայտնաբերվել է 2026 թվականի պեղումների ընթացքում՝ «Ապագային ժառանգություն» նախագծի շրջանակում։ Արձանը մոտ 70 սանտիմետր բարձրություն ունի և, ըստ նախարարության, մինչ այժմ Քարահան Թեփեում նման արձան չէր հայտնաբերվել։
Հատկանշական է, որ արձանը հայտնաբերվել է այն վայրում, որտեղ այն մոտ 11 հազար տարի առաջ տեղադրվել էր։ Այն գտնվել է մոտ 3 մետր տրամագծով շրջանաձև կառույցում, որի հատակը պատված է եղել հարթ քարերով։ Արձանը տեղադրված է եղել կառույցի պատի երկայնքով ձգվող քարե նստարանի վրա։
Քարահան Թեփեն գտնվում է Շանլըուրֆայում՝ Գյոբեքլի Թեփեի մերձակայքում, և ընդգրկված է տարածաշրջանի «Քարե բլուրներ» հնագիտական համալիրում։ Տարածաշրջանը համարվում է վաղ նեոլիթյան հասարակությունների ձևավորման և դրանց մշակույթի ուսումնասիրման կարևոր կենտրոններից մեկը։
Թուրքական Anadolu Agency-ն նույնպես հայտնել է գտածոյի մասին՝ ընդգծելով, որ մարդու և կենդանու համադրությամբ այս 70-սանտիմետրանոց արձանը առանձնանում է իր աննախադեպ ոճով։

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը
6818:54
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
17100:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
178Երեկ, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
219Երեկ, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
181Երեկ, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
83223.10.2026, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
32222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
127322.10.2026, 00:43