Իրանը նոր հրթիռ է փորձարկել ամերիկյան ավիակրի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը 48 ժամ առաջ առաջին անգամ նոր հականավային հրթիռ են փորձարկել ամերիկյան ավիակրի ուղղությամբ։ Press TV-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
Ավելի ուշ նա հաղորդել է, որ հրթիռի արձակումից կարճ ժամանակ անց ավիակիրը լքել է փորձարկման գոտին։
Ավելի վաղ ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ պատասխան հարվածներ է հասցրել իրանական հում նավթ տեղափոխող երեք լցանավերի՝ ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից տարածաշրջանի ջրերում պարեկություն իրականացնող ամերիկյան երկու ռազմական նավերի ուղղությամբ բալիստիկ հրթիռների արձակման։ Հրամանատարությունում նշել են, որ ամերիկյան ավիակիրն ու ականակիրը հաջողությամբ խուսափել են Իրանի կողմից իրականացված հարձակումներից։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
208Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
221Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
382Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
270Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
354Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
156Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
30508.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
28708.11.2026, 20:00