Իրանն ու Օմանը համաձայնության են եկել

Իրանն ու Օմանը առաջիկա օրերին կհայտարարեն Հորմուզի նեղուցով անցման համաձայնեցված միջանցքի մասին, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային:
Նա նաև ասել է, որ առաջիկա օրերին Հորմուզի նեղուցից դուրս կսահմանվի արգելված գոտի։ Նրա խոսքով՝ ցանկացած նավ, որն առանց Թեհրանի հետ համաձայնեցման մուտք կգործի այդ տարածք, կներառվի պատժամիջոցների ցանկում։
Ռեզային հստակեցրել է, որ գոտին «սկսվելու է ԱՄՆ ռազմածովային ուժերի շրջափակման գծից և տարածվելու է մինչև Պարսից ծոցի որոշ հատվածներ»՝ ընդգրկելով տարածքը մինչև բեռնման նավահանգիստները։ Նա նաև վստահեցրել է, որ Հորմուզի նեղուցն «ամբողջությամբ փակ է և գտնվում է Իրանի զինված ուժերի վերահսկողության տակ»՝ ԱՄՆ նախագահի հակառակ հայտարարություններն անվանելով սուտ։
Միաժամանակ Ռեզային շեշտել է, որ Թեհրանը Հորմուզի նեղուցը բացելու որևէ պարտավորություն չի ստանձնի, եթե Վաշինգթոնը չդադարեցնի սպառնալիքներն ու ագրեսիան և չվերականգնի Իրանի վստահությունը իր նկատմամբ։

«Քննարկվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ընթացքը և առկա մարտահրավերները»․ ՊԵԿ
3818:06
Արգենտինայի ռազմածովային և ռազմաօդային ուժերն Իրանի կողմից ճանաչվել են որպես ահաբեկչական կազմակերպություններ
8917:55
«Քաղաքականության ամենամեծ ճգնաժամը քաղաքական բարոյականության անկումն է»․ Մհեր Մելքոնյան
5017:06
«Երկու ընդդիմադիր գործիչ, երկու ողբերգական մահ»․ Մեսրոպ Եսայան
7016:48
Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը (տեսանյութ)
7616:42
«Դառնալու ենք ոչ թե ԵՄ անդամ, այլ՝ «Արևմտյան Ադրբեջան»»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
6816:36
«Ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է»․ Սուրեն Սուրենյանց
6816:24
«Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին․ կազմակերպությունը կարձագանքի դրան»․ Պեսկով
12316:19