Իսրայելում հայտարարել են «բրիտանական մանդատի» ավարտի մասին և կոչ արել արտաքսել դեսպանին

Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը կոչ է արել Մեծ Բրիտանիայի դեսպանին արտաքսել երկրից։ Այս մասին նա գրել է X-ի իր էջում։
«Արտաքսե՛լ Բրիտանիայի դեսպանին այսօր երեկոյան։ Մենք ոտքեր սրբելու լաթ չենք դառնա մի երկրի կառավարության համար, որը փորձում է փրկվել տնտեսական ու սոցիալական կործանումից՝ հարձակումներ գործելով հրեաների և Իսրայել պետության վրա։ Բրիտանական մանդատը Իսրայելում ավարտվել է»,- գրել է նա։
Իր հերթին, Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը X-ի իր էջում գրել է, որ եկել է ժամանակը, որպեսզի Իսրայելը Ֆոլկլենդյան կղզիները ճանաչի որպես «օկուպացված տարածք, որը բրիտանացիները բռնի կերպով խլել են արգենտինացիներից»։
Նրանք այսպես են արձագանքել Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող իսրայելական բնակավայրերի նկատմամբ Մեծ Բրիտանիայի կողմից հնարավոր պատժամիջոցներ սահմանելու մասին հաղորդագրություններին։

Զելենսկին հավանական է համարում հանդիպել Պուտինի հետ G20 գագաթնաժողովի ժամանակ
255Երեկ, 17:42
«Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը բռնաճնշումն է»․ Տիգրան Աբրահամյան
118Երեկ, 16:48
«Քանի դեռ չունենք որակյալ էլիտաներ, մնացած ամեն հնարավորություն անիմաստ է»․ Արա Պողոսյան
133Երեկ, 16:36
«Եվրոպական շրջադարձի «եվրասիական-հապկ» լուսանկարը»․ Վլադիմիր Մարտիրոսյան
148Երեկ, 15:18
«Ինչո՞ւ փոխվեց Նիկոլի խոսույթը»․ Արմեն Հովասափյան
120Երեկ, 14:30
«Ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20-ի գագաթնաժողովին»․ Թրամփ
230Երեկ, 14:00
Իրանի նախագահը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները
124Երեկ, 13:24
«Պատերազմը եղել է Ալիևի կյանքի առաքելությունը»․ Տաթևիկ Հայրապետյան
113Երեկ, 13:12