«Գոյ» թատրոնը վերադառնում է

Երկու տարվա դադարից հետո «Գոյ» թատրոնը վերադառնում է, սակայն ոչ թե Սունդուկյան թատրոնին կից «Գոյ»-ին պատկանող շենք, այլ Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոն: Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։
«Հիշեցնենք, որ 2024-ին ԿԳՄՍ նախարարության որոշմամբ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով միացվել էր «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, ինչից հետո «Գոյ» թատրոնի դերասանական անձնակազմը սկսել էր իր ակցիաներ, ինչից հետո թատրոնի շուրջ 23 դերասան դիմել էր Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարության գործողությունները և որպես հետևանք Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից 2024 թվականի հունվարի 30-ին Օրենքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով կատարված երկու թատրոնների միավորումը ճանաչել ոչ իրավաչափ: Նշենք, որ «Գոյ» թատրոնում 2024 թվականի փետրվար ամսից դադարեցվել էին ներկայացումները և թատրոնն իր ամբողջ անձնակազմով պահանջում էր վերականգնել իրենց ստեղծագործելու իրավունքը։
Թատրոնի դերասան Արսեն Ազիզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատական պրոցեսները շարունակվում են, սակայն «Գոյ»-ը որոշել է վերսկսել իր աշխատանքը՝ Պարոնյանի անվան թատրոնի շենքում. «Շենքը վարձակալել ենք, մեզ հասանելի տարածքը մեզ չեն տրամադրել, սակայն խնդիրները թողել ենք իրավական հարթության մեջ, և զբաղվում ենք ստեղծագործելով: Հոկտեմբերի 12-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում «Գոյ» թատրոնը հանդես կգա «Խելագարը» ներկայացմամբ՝ Դարիո Ֆոնի «Անարխիստը մահը դժբախտ պատահարից» պիեսի հիման վրա»,- գրել է լրատվամիջոցը։

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը
24225.10.2026, 18:54
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
32725.10.2026, 00:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
33124.10.2026, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
37324.10.2026, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
25224.10.2026, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
118423.10.2026, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
39422.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
163922.10.2026, 00:43