«Զինված հետապնդում՝ «Բյուրեղ» թաղամասում»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը հայտնում է․ «ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Բյուրեղ» թաղամասում ուշագրավ և միաժամանակ մտահոգիչ միջադեպ է արձանագրվել։ «Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է ավտոմատով զինված քաղաքացին վազում մեկ այլ քաղաքացու հետևից՝ ընթացքում հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ։
Ուշագրավ է, որ նորակառույց «Բյուրեղ» թաղամասում անվտանգության այդ մակարդակն է, որ քաղաքացին կարող է ավտոմատով վազել մեկ այլ քաղաքացու հետևից։ Իսկ եթե այդ ընթացքում զենքից կրակոց արձակվե՞ր։ Ո՞վ էր երաշխավորելու, որ գնդակի թիրախում չէր հայտնվի դեպքի հետ որևէ կապ չունեցող բնակիչ կամ պատահական անցորդ։
ՆԳՆ-ից տեղեկացանք, որ դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ: Ավտոմատով քաղաքացուն հայտնաբերել են:
«Սեպտեմբերի 4-ին օպերատիվ տեղեկություն ենք ստացել, որ Արշակունյաց պողոտայում երկու քաղաքացի վիճաբանել են, տղամարդկանցից մեկը մեքենայի բեռնախցիկից հանել է հրազենին նմանվող առարկա, հնչեցրել է հայհոյանքներ, կրակոցներ չեն եղել: Ինքնությունը պարզել ենք, բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին ներկայացել է, ձերբակալել ենք»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
Ահա ամբողջ պատկերը մեր երկրում տիրող «խաղաղության» և անվտանգ միջավայրի մասին»։

«Զինված հետապնդում՝ «Բյուրեղ» թաղամասում»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
3010:42
ԻՀՊԿ-ն հարվածել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաբազային
13409:13
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մազում․ 5 վիրավորներից 4-ն անչափահասներ են
150Երեկ, 21:18
Հարսանիքի օրը փեսան դաժանորեն ծեծել է հարսին (տեսանյութ)
424Երեկ, 12:25
Քալիֆորնիայում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր (տեսանյութ)
470Երեկ, 10:13
Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում
27107.09.2026, 20:12
Լիբանանցի լրագրող է վիրավորվել իսրայելական հարվածի հետևանքով (տեսանյութ)
68907.09.2026, 17:13
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում
23307.09.2026, 15:30