«Փաշինյանը մտադիր չէ ԵՄ անդամակցության հանրաքվե անցկացնել, քանի որ վստահ չէ հաղթանակի հարցում». Զատուլին

Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում որևէ մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է։ Այս մասին НСН-ին հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Կարող եմ միայն ասել, որ առևտրատնտեսական կապերի վատթարացումը կապված է Հայաստանի կառավարության վարած քաղաքականության հետ, որը մտադիր է դավաճանել նախկին դաշնակցային հարաբերություններին և դրանք փոխարինել մեր հակառակորդների հետ նոր դաշինքներով։
Չնայած պարբերական շփումներին՝ որևէ մեղմացում չի լինի, քանի դեռ իշխանության ղեկին է պարոն Փաշինյանը։ Անշուշտ, հնարավոր է ազդել Փաշինյանի վարած քաղաքականության վրա։ Հակառակ դեպքում նա չէր ձգտի հանդիպումների, չէր փորձի ստեղծել այնպիսի տպավորություն, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանվելու են։
Միևնույն ժամանակ, պարոն Սիմոնյանը (Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը) հայտարարում է, որ Ռուսաստանում նոր զորահավաքի դեպքում նրանք կընդունեն Ռուսաստանից հեռացողներին։ Իսկ ինքը՝ Փաշինյանը, հայտարարել էր, որ միայն ուրախ կլինի, եթե Հայաստանին հեռացնեն ՀԱՊԿ-ից։
Դրանից հետո որևէ հարցում մեզ ընդառաջ գնալ պահանջել կարող է միայն շանտաժիստը, իսկ Հայաստանի կողմից շանտաժի մենք, միանշանակ, չենք ենթարկվում»,- հայտարարել է նա։
Զատուլինը նաև նշել է, որ Հայաստանի վարչապետը մտադիր չէ հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու հարցով։
«Այսօրվա դրությամբ Փաշինյանը որևէ հանրաքվե չի ցանկանում։ Նա վստահ չէ հաղթանակի հարցում։ Նա պարտվել է խորհրդարանական ընտրություններում, սակայն մանիպուլյացիաների միջոցով կարողացել է առաջ մղել իր թեկնածությունը և խորհրդարանում մեծամասնություն ապահովել։ Նա գիտի, որ կեղծել է ընտրությունները։ Եթե նա վստահ լիներ հանրաքվեի արդյունքների վրա, ապա այն երեկ արդեն անցկացրած կլիներ։ Այսօր ոչ միայն Եվրոմիությանն անդամակցելու հարցն է «տապալվել», այլև նույնիսկ նրա հետ առանց վիզայի ռեժիմի հարցը, ինչի մասին նախօրեին արդեն հայտարարել է Եվրոմիության ներկայացուցիչը»,- եզրափակել է նա։

«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
1817:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
3017:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
3617:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
4916:54
«Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան»․ Իվետա Տոնոյան
5816:48
«Երբ Սամվել Կարապետյանը պաշտպանեց Հայ առաքելական եկեղեցին, նրան հանցագործ հռչակեցին»․ Ոսկան Սարգսյան
5616:42
«Հուսիները Սաուդյան Արաբիայից 51 մլրդ դոլար են պահանջել՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմաց»․ #WSJ
15016:19
«Նիկոլ Փաշինյանը «քցել» է իրեն ձայն տվողներին և փոխել իր խոսույթը»․ Արմեն Հովասափյան
6416:12