Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը

Apple-ը Surprise and Shine շնորհանդեսի ընթացքում պաշտոնապես ներկայացրել է նոր սերնդի առաջատար սմարթֆոնները՝ iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը, որոնք համալրված են նոր A20 Pro պրոցեսորով և թարմացված տեսախցիկով։
Նոր շարքի գլխավոր տեխնոլոգիական նորամուծությունը A20 Pro պրոցեսորն է, որն ապահովում է արտադրողականության և էներգաարդյունավետության զգալի աճ, հատկապես Apple Intelligence արհեստական բանականության նեյրոցանցային ալգորիթմների աշխատանքի ընթացքում։
iPhone 18 Pro և iPhone 18 Pro Max մոդելները պահպանել են էկրանների չափերը՝ համապատասխանաբար 6,3 և 6,9 դյույմ։ Տեսախցիկի գլխավոր նորամուծությունը հիմնական 48 մեգապիքսելանոց սենսորի փոփոխական դիաֆրագմայի համակարգն է, որը թույլ է տալիս հարմարեցնել նկարահանումը լուսավորության պայմաններին, մթության մեջ գրավել 50%-ով ավելի շատ լույս և ճկուն կերպով կարգավորել խորության սրությունը։
Նոր iPhone 18 Pro-ի մարտկոցը մեկ լիցքավորմամբ աշխատում է մինչև 24 ժամ, իսկ Pro Max տարբերակը՝ մինչև 30 ժամ։ Նոր մոդելներն ունեն թարմացված դիզայն՝ գունավոր ալյումինե շրջանակով և դրա երանգին համապատասխան հետևի ապակիով։
Նախնական պատվերների ընդունումը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին՝ շաբաթ օրը, իսկ պաշտոնական վաճառքները կսկսվեն սեպտեմբերի 18-ից։ Երկու սարքերի մեկնարկային գներն աճել են 100 դոլարով․ 256 ԳԲ հիշողությամբ iPhone 18 Pro-ի արժեքը կազմում է 1199 դոլար, իսկ iPhone 18 Pro Max-ի՝ 1299 դոլար։

«Ինչի՞ն եք սպասում, որ այս մարդիկ ասֆալտի վրա մահանա՞ն». Անահիտ Սիմոնյան
1600:00
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու վերաբերյալ
21Երեկ, 23:48
«COP17. Ատոմային էներգետիկան և կենսաբազմազանության պահպանության խնդիրը». Վահե Դավթյան
58Երեկ, 22:36
Նունե Օհանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ
62Երեկ, 22:12
National Geographic-ը Հայաստանը ներառել է 2027 թվականի աշխարհի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
103Երեկ, 22:00
«Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում». Արթուր Խաչիկյան
64Երեկ, 21:30
«Ամուլսարը գտնվում է Հայաստանի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ». ՀԲՃ
66Երեկ, 21:06
«Այս պատերազմն ավարտելու համար պետք է ճնշում գործադրել ագրեսորի, այլ ոչ թե ագրեսիայի զոհի վրա». Լեհաստանի ԱԳՆ
60Երեկ, 20:42