«Իրանը հարվածել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում տեղակայված մի քանի ինքնաթիռի»․ #CBS

3138
Հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2026 թ., 10:19
Գիշերը Իրանի հասցրած հարվածների հետևանքով Հորդանանում գտնվող ԱՄՆ «Մուվաֆֆաք Սալթի» ավիաբազայում տեղակայված ամերիկյան մի քանի ռազմական ինքնաթիռ է վնասվել։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է CBS հեռուստաալիքի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Ինչպես նշել է Ջեյքոբսը, ամերիկյան A-10 Thunderbolt II գրոհիչներից մեկը հարվածի է ենթարկվել և կորցրել է թևը։ Բացի այդ, F-15 կործանիչներից մոտ ութը թեթև վնասվածքներ են ստացել, բայց վերադարձվել են շարք։
Նա նշել է, որ ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերը հարձակումը հետ մղելու համար կիրառել են ավելի քան 30 «Patriot» հրթիռ։ «Գիշերվա ընթացքում հասցված վնասը ԱՄՆ-ի կողմից իրանական հինգ լցանավերի վրա իրականացված հարձակման հետևանքն էր», - եզրափակել է լրագրողը։

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
14400:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
157Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
365Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
213Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
376Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
152Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
131Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
138Երեկ, 14:54