«ԱՄՆ չափահաս քաղաքացիները 5 հազարական դոլար կստանան, եթե հաղթեն հանրապետականները»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ԱՄՆ յուրաքանչյուր չափահաս քաղաքացու 5 հազարական դոլար վճարել, եթե հանրապետականները նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների արդյունքում պահպանեն իրենց դիրքերը Ներկայացուցիչների պալատում և Սենատում։ Թրամփն այս հայտարարությունն արել է Թեքսաս նահանգի Դալաս քաղաքում կայացած Հանրապետական կուսակցության համագումարում իր ելույթի ժամանակ։
«Եթե հանրապետականները հաղթեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրություններում, ապա մեր անհավանական տնտեսական հաջողության շնորհիվ ես Միացյալ Նահանգների յուրաքանչյուր չափահաս քաղաքացու կվճարեմ 5 հազար դոլարի չափով դիվիդենդներ», - ասել է նախագահը։ «Միակ սահմանափակումն այն է, որ այդ դիվիդենդները պետք է ծախսվեն ԱՄՆ-ում», — հավելել է Թրամփը։ «Մենք չենք ցանկանում, որ դուք մեկնեք Կանադա և այնտեղ ծախսեք այդ գումարը։ Մենք չենք ցանկանում, որ դուք մեկնեք Չինաստան, Գերմանիա... Դուք պետք է այդ գումարը ծախսեք ԱՄՆ-ում»,- ասել է նա։
ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի նոյեմբերի 3-ին։ Դրանց արդյունքում ամբողջությամբ կձևավորվի Ներկայացուցիչների պալատի կազմը, ինչպես նաև Սենատի անդամների մի մասը։ Բացի այդ, բազմաթիվ նահանգներում կանցկացվեն նահանգապետի ընտրություններ։

«ԵՄ-ն զարգացնում է ՀՀ-ի հետ ավելի ու ավելի անհատականացված երկկողմ գործընկերություն». Արարատ Միրզոյան
3222:48
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ
4722:36
«Փորձում է շեղել, որպեսզի մարդիկ պահանջեն ոչ թե Աջափնյակի մետրո, այլ Աջափնյակի բարեկիրթ թաղապետ»․ Հակոբ Բադալյան
4822:18
«Կարծում եմ՝ նախագահ Էրդողանը կանի այն, ինչ ես նրան կխնդրեմ». Թրամփ
13821:24
«СОР 17-ը ծառայեցնում եք պետբյուջեի հաշվին հարստանալո՞ւն»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
5921:18
«Միջազգային քրիստոնեական համայնքը պետք է սթափվի և արձագանքի»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
7120:24
«Պարզվում է՝ նոր Հայաստանում Լոմբրոզոյի և Հիտլերի «գործի» շարունակող կա»․ Կարեն Հեքիմյան
6120:00
«Ժամանակին շարքային բուքմեյքեր Սերոբը լսել է, որ թաղապետերի աշխատավարձը դառնալու է 1.2 միլիոն դրամ». Արեգ Սավգուլյան
7618:48