Իսրայելի պաշտպանության նախարարը կրկին սպառնացել է Իրանին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը կրկին սպառնացել է հզոր հարվածներ հասցնել, եթե Իրանը հանկարծ որոշի որևէ կերպ հարձակվել հրեական պետության վրա։
«Հաշվի առնելով այն հնարավորությունը, որ Իրանում, «տնտեսական խեղդման» և ուժեղագույն ճնշման պայմաններում, կարող են որոշել գործողություններ ձեռնարկել Իսրայելի դեմ, ես կրկին նախազգուշացնում եմ Իրանի ղեկավարությանը․ Իսրայելի դեմ ցանկացած հարձակում՝ անկախ պատճառից և այն վայրից, որտեղից այն կիրականացվի, կստանա հզոր պատասխան», - հայտարարել է Կացը։
Նախարարի խոսքով՝ Իրանին կհասցվեն երբևէ չտեսնված ծանր հարվածներ, այդ թվում՝ առանցքային էներգետիկ օբյեկտներին, որոնք ռեսուրսներով և հնարավորություններով ապահովում են Իրանի ռազմական ենթակառուցվածքը։
Կացը հավելել է, որ վարչապետի և պաշտպանության նախարարի ցուցումների համաձայն՝ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) գտնվում է լիակատար մարտական պատրաստության վիճակում և պատրաստ է կատարել իր առջև դրված առաջադրանքները։

Արսեն Գևորգյանի մահվան և իշխանության ընդդիմախոսների հանդեպ զանգվածային հետապնդումների թեմայով ասուլիս․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2511:24
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3611:18
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Դուբլինում
4911:06
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3711:00
«Արդյո՞ք անհրաժեշտ է հրաժարվել պատմական փաստաթղթից, որով վերականգնվել է անկախ պետականությունը»․ Արմեն Հովասափյան
5410:54
«Ստորագրվեց աննկատ․ չկար հասարակական ընդվզում, լուռ էին ընդդիմադիրները»․ Կարեն Հեքիմյան
7010:42
«ՄԱԿ-ում խոսել եմ նաև Ադրբեջանի կողմից ՀՀ-ին պարտադրվող նոր սահմանադրության մասին»․ Լևոն Քոչարյան
5910:30
«Հայաստանի համար ստեղծված իրավիճակը պահանջում է լուրջ պետական հաշվարկներ»․ Վահան Բաբայան
6510:18