Կանադան գումար կհատկացնի Ուկրաինայի համար հրթիռներ ձեռք բերելու նպատակով

Կանադան 350 մլն կանադական դոլար կհատկացնի Ուկրաինայի համար հակաօդային պաշտպանության համակարգերի համար որսացող հրթիռների ձեռքբերման նպատակով։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մարկ Քարնին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Այս փաթեթը կօգնի պաշտպանել Ուկրաինայի բնակիչներին, երկրի ենթակառուցվածքները և օդային տարածքը»,- հավելել է նա։
Կանադայի վարչապետն առանձին հայտարարել է նաև Ուկրաինայի էներգետիկ համակարգին աջակցության միջոցառումների մասին, որը ձմռանն ընդառաջ ենթարկվում է Ռուսաստանի հարձակումներին։ Մասնավորապես, Օտտավան Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկին (ԵՎԶԲ) կտրամադրի մոտ 435 մլն կանադական դոլարի (մոտ 271 մլն եվրո) նոր վարկային երաշխիքներ՝ էներգետիկ անվտանգությանն աջակցելու համար, այդ թվում՝ ձմռանը գազի ձեռքբերման և էլեկտրաէներգիայի դեֆիցիտի ժամանակ դրա արտադրության նպատակով։
Բացի այդ, Կանադան Ուկրաինայի վերականգնման համար կտրամադրի ընդհանուր 200 մլն կանադական դոլարի (մոտ 125 մլն եվրո) արտոնյալ վարկեր։

«Այն ուժերը, ովքեր նրան հայրենավաճառ դարձրին, հիմա էլ այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան
1510:12
Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Մոսկվա (տեսանյութ)
3810:06
«Չեմ վերցնելու Արտաշատ համայնքի ավագանու մանդատը»․ Գերասիմ Վարդանյան
4309:54
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իռլանդիայի Հանրապետություն (տեսանյութ)
5009:36
Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել․ ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»
5909:30
Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»
6709:24
Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները․ «Հրապարակ»
6809:18
«Հանրային-քաղաքական համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը». Վահե Հովհաննիսյան
6209:00