«Գազայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագիրը ձախողվել է». Լավրով

379
Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2026 թ., 10:49
Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագիրը ձախողվել է։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Գազայի հատվածի վերաբերյալ ծրագիրը ձախողվում է՝ Իսրայելը չի ցանկանում (դրա իրականացումը-խմբ․)։ Դոնալդ Թրամփը խնդիրներ ունի նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների՝ Կանադայի և Դանիայի հետ՝ Գրենլանդիայի հետ կապված հարցի պատճառով։ Ղեկավարելու և «միաբևեռ աշխարհ» կառուցելու ցանկությունը խորապես արմատավորված է ամերիկացիների մեջ»,- ասել է նա՝ РБК-ի եթերում։
Նշենք, որ Թրամփի՝ Գազայի հատվածի վերաբերյալ 20-կետանոց ծրագիրը նախատեսում է ՀԱՄԱՍ-ի զինաթափում, պաղեստինյան ժամանակավոր կառավարություն, Իսրայելի ուժերի փուլային դուրսբերում և Գազայի լայնածավալ վերակառուցում՝ ապառազմականացված և ահաբեկչությունից ազատ գոտի դարձնելու նպատակով։

«Հուսիները Սաուդյան Արաբիայից 51 մլրդ դոլար են պահանջել՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմաց»․ #WSJ
2616:19
«Նիկոլ Փաշինյանը «քցել» է իրեն ձայն տվողներին և փոխել իր խոսույթը»․ Արմեն Հովասափյան
2616:12
«Դուք ստրուկն եք և ուզում եք մի ամբողջ ժողովուրդ ու պետություն ձեզ պես ստրուկ սարքել»․ Մարգարիտ Եսայան
4716:06
ԵՄ-ն Ուկրաինային 4,36 մլրդ եվրո է հատկացրել պաշտպանության և պետական կարիքների համար
8616:01
«Փորձում է ծաղրելով ցույց տալ, որ վտանգ չի տեսնում, բայց իրականում վախենում է հենց այդ համախմբումից»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
5115:54
«Չպետք է Ալիևի թելադրանքով ՀՀ-ում Սահմանադրություն փոխվի»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
5315:48
«Հուսով եմ, ԱՄՆ-ի ընտրությունները դրական ազդեցություն կունենան համաշխարհային քաղաքականության վրա»․ Էրդողան
9715:31
«Ես դատապարտում եմ քաղաքական դիակապտությունը»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
6215:18